Լուսանկարիչը ցուցադրել է, թե ինչ հագուստով են եղել սեռական բռնության ենթարկվածները

21:26   1 մայիսի, 2016

Սեռական բռնության կամ ոտնձգության ենթարկված կանանց մասին խոսելիս շատ հաճախ ծագում են հիմար հարցեր՝ «խմա՞ծ էիր», «ի՞նչ հագուստով էիր այդ պահին»։ Իհարկե, այդ իրավիճակում հայտնված կանանց համար այս տեսակ, մեղադրական հնչերանգ ունեցող հարցերը վիրավորական են։ Չէ որ նույնիսկ եթե կինը հագել է կարճ կիսաշրջազգեստ կամ բաց դեկոլտեով հագուստ, չի նշանակում, որ որեւէ մեկը կարող է սեռական ոտնձգություն կատարել։

Առաջնորդվելով սրանով՝ Արկադիայի համալսարանից լուսանկարիչ Քաթերին Կամբարերին փորձել է պատասխանել «Իսկ ի՞նչ էիր հագած» հարցին եւ ցուցադրել, թե իրականում ինչ տեսք են ունեցել բռնության ենթարկված մի քանի կանայք։

Աղբյուրը՝ Huffington Post

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE