«Ֆուլ Հաուս»-ից Մոսո Կարապետյանը ամուսնացել է

18:12   30 ապրիլի, 2016

Այսօր՝ ապրիլի 30-ին, «Ֆուլ Հաուս»  սիթքոմից հայտնի դերասան Մոսո Կարապետյանը եւ յոգայի մարզիչ, ամերիկաբնակ Քրիստինա Հովհաննիսյանը ամուսնացել են։ Նորապսակները Սուրբ Սարգիս եկեղեցու խորանի առաջ հավերժ սիրո խոստում են տվել։ Համացանցում արդեն հայտնվել են նորապսակ զույգի հարսանեկան արարողության առաջին լուսանկարները։

Նորապսակ զույգը՝ Գնել Ուլիխանյանի եւ նրա ընտրյալի հետ

Հիշեցնենք, որ Մոսոն եւ Քրիստինան նշանվել էին 2015-ի դեկտեմբերին ԱՄՆ-ում, ուր դերասանը սիթքոմի անձնակազմի հետ մեկնել էր համերգային շրջագայությունների։

Լուսանկարները՝ Facebook, Instagram



© NEWS.am STYLE