Կբարեւես Քիմին ու Քանյեին. Բարաք Օբամայի կատակը՝ Քենդալ Ջեների մասին

10:46   1 մայիսի, 2016

Ապրիլի 30-ին Սպիտակ տանը տեղի է ունեցել White House Correspondents' Dinner ամենամյա հանդիսավոր ճաշը, որն այս տարի վերջին անգամ իր ներկայությամբ պատվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Հրավիրվածների թվում էր նաեւ Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քենդալ Ջեները, որը երեկոյի համար ընտրել էր սեւ, խորը դեկոլտեով շքեղ զգեստ:

So elegant... So beautiful!! @kendalljenner at the White House Correspondent's Dinner #WHCD #proudmama #mybeauty #love

A photo posted by @krisjenner on

PEOPLE-ին տված հարցազրույցում 20–ամյա մոդելը պատմել է, որ հետնաբեմում հանդիպել է նախագահին, որը խնդրել է բարեւել իր աշխարհահռչակ ավագ քրոջն ու վերջինիս ամուսնուն.

«Կբարեւես Քիմին ու Քանյեին»,- ասել է նախագահը:

Քենդալի եւ Օբամայի հանդիպման մասին իմացել են նաեւ մյուս ներկաները, երբ Օբաման իր ելույթում կատակել է մոդելի մասին.

«Քենդալ Ջեները նույնպես այստեղ է: Մենք հանդիպեցինք հետնաբեմում, եւ նա շատ գեղեցիկ երիտասարդ կին է: Հստակ չգիտեմ, թե ինչով է նա զբաղվում, բայց ինձ ասացին, որ Twitter-ում իմ անվան մասին հիշատակումները մեծապես ավելացել են»,- կատակել է Օբաման:

Նշենք, որ կատակը շատ դուր է եկել օգտատերերին, որոնցից մեկը նշել է, որ Քարդաշյան-Ջեներները բացի սելֆի անելուց ոչնչով չեն զբաղվում:

 



© NEWS.am STYLE