Ո՞վ է երգչուհի Ջուսի ըմբշամարտիկ ընտրյալը (ֆոտո)

12:45   1 մայիսի, 2016

Երգչուհի Ջուսը Facebook-ի իր էջում փոխել է կարգավիճակը` նշելով, որ «հարաբերությունների մեջ է»: Այս փաստն, իհարկե, անտարբեր չի թողել երգչուհու երկրպագուներին եւ լրատվամիջոցների ներկայացուիչներին:

Ջուսի նոր կարգավիճակի եւ նրա ընտրյալի` Վահագն Մանուկյանի մասին տեղեկություններ ստանալու նպատակով NEWS.am STYLE-ը կապ հաստատեց երգչուհու հետ: Վերջինս նշեց, որ այս թեմայով դեռեւս չի ցանկանում զրուցել.

«Դեռ չեմ ցանկանում հարցազրույց տալ այս թեմայով: Միայն կարող եմ ասել, որ ընտրյալս փաստաբան է: Ժամանակին եղել է նաեւ ըմբշամարտի չեմպիոն»,-նշեց երգչուհին:

Ջուսի եւ նրա ընտրյալի լուսանկարները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Ջուսի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE