Radiohead խումբն անհետացել է ինտերնետից

12:38   2 մայիսի, 2016

Խումբը անհետացել է ինտերնետից: The Guardian-ը գրում է, որ համացանցից անհետացել են խմբի գոյության պաշտոնական հետքերը:

Մենք որոշեցինք ստուգել տեղեկությունը, մտանք Facebook սոցցանցում խմբի պաշտոնական էջ եւ հայտնաբերեցինք, որ բրիտանական կոլեկտիվի ամբողջ պատմությունը ջնջված է:

Խմբի մասին տեղեկություններն անհետացել են նաեւ Twitter, Google +, radiohead.com կայքերից, նաեւ խմբի վոկալիստ Թոմ Յորքի թվիթերից: Սոցցանցերի այդ էջերն ունեն ավելի քան 10 մլն օգտատեր:

Նշում են, որ խումբը ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել կատարվածի վերաբերյալ:

Երկրպագուների մեծամասնության կարծիքով կատարվածը կապ ունի հենց խմբի նոր ալբոմի հետ, որի թողարկումը սկզբում հունիսին էին ակնկալում: Բայց հիմա չհաստաատված լուրեր են պտտվում այն մասին, որ ձայնասկավառակը կթողարկվի արդեն մայիսին: Շատերը կարծում են, որ կատարվածը ոչ այլ ինչ է, քան փիառ ակցիա՝ նոր ալբոմի թողարկմանն ընդաառաջ:  



© NEWS.am STYLE