Նիկոլայ Բասկովը հայկական տաքսիում կատարել է «Кайфуем» երգը

10:20   2 մայիսի, 2016

Ռուսատանում սկսել են «Ավտոմոբիլային կարաոկե» շոուի իրենց տարբերակը: Արեւմտյան շոուն վարում է անկրկնելի Ջեյմս Քորդենը, իսկ ռուսական Life պորտալը ներկայացրել է Звездопой նախագիծը, որի առաջին հյուրն է դարձել Նիկոլայ Բասկովը:

Հաղորդավարը մեզ ծանոթ չէ, բայց նա հաղորդման սկզբում նշել է, որ ազգությամբ հայ է:
Բասկովը կատարել է իր հիթերը, նաեւ նմանակել իր գործընկերներին, դե իսկ վերջում կատարել Кайфуем հիթը:



© NEWS.am STYLE