Ինչպես «շպարել» ոտնաթաթերը՝ դրանք ավելի նուրբ եւ գրավիչ դարձնելու համար

19:26   2 մայիսի, 2016

Դեմքն ուրվագծելը առավել արդիական դարձավ շնորհիվ կոնտուրի թագուհի Քիմ Քարդաշյանի, որը նախընտրում է դեմքի որոշ հատվածներն ավելի ընդգծել եւ արտահայտիչ դարձնել։ Դիմահարդարները պնդում են, որ կոնտուրի օգնությամբ դեմքն ավելի նուրբ եւ համաչափ է դառնում եւ այսօր Համացանցում կարելի է գտնել ուսուցողական հազարավոր հոլովակներ, որոնք ցուցադրում են, թե ինչպես կարելի է ստանալ գեղեցիկ արդյունք։

Պարզվում է, որ դեմքը ուրվագծելուց բացի, կոնտուր կարելի է անել նաեւ ոտնաթաթերին՝ դրանք ավելի նուրբ եւ գրավիչ դարձնելու համար։ Բրիտանական Daily mail-ը ներկայացրել է հոլովակ, որում քայլ առ քայլ ցուցադրվում է այս գործընթացը։

Իհարկե, արդյունքն իսկապես գեղեցիկ է, բայց սա բավականին ժամանակատար պրոցեդուրա է, եւ շատ քչերն են այդքան մեծ ուշադրություն դարձնում ոտնաթաթերի կոնտուրին։

 

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE