Կիթ Հարինգթոնը պատմել է «Գահերի խաղը» սերիալի հերոս Ջոն Սնոուի ճակատագրի մասին

14:43   2 մայիսի, 2016

Մինչ «Գահերի խաղը» սերիալի երկրպագուները ոգեւորված դիտում են սերիալի վեցերորդ եթերաշրջանը, Ջոն Սնոուի դերը կատարող Կիթ Հարինգթոնը պատմել է իր հերոսի ճակատագրի մասին:

Entertainment weekly գրում է, որ Հարինգթոնը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ Սնոուն ողջ է, ու պատմել, որ նա կհայտնվի նոր եթերաշրջանի երկրորդ սերիայում:

Նա նաեւ ներողություն է խնդրել երկրպագուներից այն բանի համար, որ մինչ այդ խոսել է իր պերսոնաժի մահվան մասին՝ բացատրելով, որ «վախենում էր, որ մարդկանց դա չի հուզի»:



© NEWS.am STYLE