Նյու Յորքում Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթն ու 6 ամսական Սեյնթը հայտնվել են պապարացիների տեսադաշտում

15:12   2 մայիսի, 2016

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը իրենց 6 ամսական որդու՝ Սեյնթի հետ Նյու Յորքում հայտնվել են պապարացիների տեսադաշտում: Met Gala նշանավոր երեկույթի նախօրեին ամուսինները միասին ընթրելու էին գնացել:

Սեյնթը նստած էր ավտոմեքենայի մանկական նստատեղին։

Երեխայի դեմքը փակ էր:

Մինչ այդ ցերեկը շքեղ Քիմին տեսել էին մինի կիսաշրջազգեստով, ու ի դեպ, արդեն նկատելի էր, որ Սեյնթի ծնվելուց հետո դիետան ու ֆիթնեսը դրական են ազդել հեռուստաաստղի կազմվածքի վրա:

Նշենք, որ Մետրոպոլիտեն թանգարանի ու Կոստյումի ինտիտուտի պարահանդեսի 70-րդ ցուցահանդեսի թեման է «Ձեռքն ու մեքենան՝ նորաձեւությունը ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում»: Աննա Վինտուրի հետ միասին հյուրերին դիմավորելու է նաեւ Թեյլոր Սվիֆթը:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI, Splash



© NEWS.am STYLE