Դոնաթելլա Վերսաչեն նշում է ծննդյան 61-ամյակը

14:25   2 մայիսի, 2016

Այսօր ծննդյան 61-ամյակն է նշում իտալացի մոդելավորող, Versece տան գլխավոր դիզայներ Դոնաթելլա Վերսաչեն: Նրան է պատկանում Versace կազմակերպության ակցիաների 20%-ը, իսկ նրա եղբորը` Սանթո Վերսաչեին` 30%-ը: Նորաձեւության տան հիմնադիր Ջաննի Վերսաչեի մահվանից հետո Դոնատելլայի դուստր Ալլեգրան ժառանգել է նորաձեւության տան ակցիաների 50%-ը:

1970-ականներին Դոնաթելլան աշխատում էր Versace ընկերությունում որպես PR մենեջեր եւ զբաղվում էր նորաձեւության տան ֆոտոնախագծերով եւ գովազդային արշավներով: Եղբոր` Ջաննիի շնորհիվ Դոնաթելլան ծանոթացավ նորաձեւության աշխարհին:

Դոնաթելլան ամուսնացած է եղել նախկին մոդել Փոլ Բեքի հետ: Նրանք ունեն երկու երեխա` Ալլեգրան եւ Դանիելը:  

Վերսաչեի անունը  հաճախ են շոշափում անհաջող պլաստիկ վիրահատություններ կատարած աստղերի ցուցակներում: Եվ չնայած այդ ամենին` Դոնաթելլան համարվում է նորաձեւության ոլորտի ամենաոգեշնչող եւ ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը: Նրա կերպարին հաճախ են անդրադառնում հոլիվուդյան ֆիլմերում (Zoolander, House of Versace, «Սատանան հագնում է Պրադա» եւ ալն): Դոնաթելլային է նվիրված նաեւ Lady Gaga-ի Donatella երգը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE