Ժաննա Ֆրիսկեի մայրը ժխտում է իր մասնակցությունը դստեր փողերի անհետացմանը

16:09   2 մայիսի, 2016

Ժաննա Ֆրիսկեի բուժման համար փոխանցված եւ նրա մահվանից հետո անհետացած միլիոնների շուրջ սկանդալը նոր զարգացումներ ունի: Անցած շաբաթ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Ժաննա Ֆրիսկեի մայրը կարող է պայմանական ժամկետ ստանալ իր դստեր գումարների գողության համար:

«Հիմա էլ ինձ են մեղադրում: Իսկ հետո ո՞ւմ՝ շների՞ն»,- այդ լուրերի վերաբերյալ իր առաջին մեկնաբանությունն է տվել Օլգա Ֆրիսկեն:

Կինը, ամենայն հավանականությամբ շոկային վիճակում է, նրան աջակցում է ամուսինը՝ Վլադիմիրը: Նա արդեն սկսել է փաստաթղթեր հավաքել, որոնք ակնկալվում է, որ լույս կսփռեն գումարների առեւանգման գործի վրա, գրում է Starhit–ը:

Ֆրիսկեների ընտանիքի դատապաշտպանը հիշեցրել է, որ որպես մանկահասակ Պլատոնի խնամակալ՝ ժառանգության իրավունքը Դմիտրի Շեպելեւին է անցել: Իրավաբանը չի բացառում, որ հենց նա կարող էր ստանալ տվյալներ երգչուհու հաշիվների մասին:

«Բայց առայժմ վաղ է որեւէ բանի մասին խոսելու համար, չկան ապացույցներ, որ դրանք հենց այն նույն կորած գումարներն են ու թե ինչի համար են դրանք հանվել հաշվից: Տարօրինակ է, թե ինչու է լռում «Ռուսֆոնդը» ու ինչու չի ներկայացնում փաստաթղթեր հաշիվների մասին, որոնք ոչ թե երկուսն էին, այլ ավելի շատ: Ինչ- որ բանի մեջ Օլգա Ֆրիսկեին մեղադրելն արդեն անցնում է բոլոր սահմանները»,- ասել է իրավաբանը

Վրդովված Վլադիմիր Ֆրիսկեն մինչ այդ արտահայտվել էր գումարների անհետացման մասին: Նրա խոսքով այդ 20 մլն ռուբլին իրենց անձնական խնայողություններն էին, այլ ոչ թե «Ռուսֆոնդին» փոխանցված նվիրատվությունները:



© NEWS.am STYLE