Ռոբ Քարդաշյանի ապագա կին. Եթե ինչ-որ մեկը հրապարակի նախկին բոյֆրենդիս հետ իմ սեքս տեսագրությունը, ես նրան բանտ կբանտարկեմ

16:36   2 մայիսի, 2016

Ռոբ Քարդաշյանի ապագա կինը՝ Բլեք Չայնան, ըստ երեւույթին նախապատրաստվում է չարակամների սադրանքներին: TMZ գրում է, որ գիշերային ակումբի 27-ամյա պարուհին հայտնել է, որ դատի կտա բոլոր նրանց, ովքեր համացանցում կհրապարակեն այն սեքս տեսագրությունը, որտեղ Չայնան զվարճանում է իր նախկին բոյֆրենդ՝ ռեփեր Թայգայի հետ:

Վերջինը, ինչպես գիտեք, հիմա Քայլի Ջենների բոյֆրենդն է:

Չայնայի իրավաբանը՝ Ուոլթեր Մոսլին, հայտնել է, որ իրենք դատի կտան ցանկացածին:

Առայժմ աղբյուրին միայն հայտնի է, որ տեսաերիզը անհայտ մեկն ուղարկել է պոռնոընկերություններին ու շոուբիզնեսի առաջատար պարբերականներին:



© NEWS.am STYLE