Լամար Օդոմի հայր. Ինձ տնից դուրս արեցին, երբ Քլոե Քարդաշյանը դադարեց տան վարձը վճարել

17:08   2 մայիսի, 2016

Քլոե Քարդաշյանի եւ Լամար Օդոմի հարաբերությունները նորից վատացել են։ Այն բանից հետո, երբ բասկետբոլիստին դուրս էին գրել հիվանդանոցից, նա նորից սկսել է խմել։ Լամարին բազմիցս նկատել են բարում խմելիս, թեպետ բժիշկները նրան կտրականապես արգելել են սպիրտային խմիչք օգտագործել։

Քլոեն վերջնականապես վիճել է Օդոմի հետ եւ որոշել է ապահարզան պահանջել (արդեն 2-րդ անգամ)։ Հիմա դրան նոր խնդիր է ավելացել։ Լամարի հայրը՝ 62-ամյա Ջո Օդոմը, PageSix.com-ի հետ զրույցում ասել է, որ նրան վռնդել են Լոս Անջելեսի իր տանից։

«Ես նորից Բրուքլին եմ տեղափոխվել, քանի որ Քլոեն դադարել է տան վարձը վճարել (թե ինչու Քլոեն պետք է վճարեր, պարբերականը չի հայտնում)։ Քլոեն համարձակություն չունեցավ անձամբ ասել ինձ այդ մասին։ Մինչ Լամարը հիվանդանոցում էր, Քլոեն եւ իրավաբանները տնօրինում էին նրա փողերը, այդպես նրանք որոշել էին գլուխներն ազատել ինձնից։ Ես հաշմանդամ եմ։ Լամարը ինձ համար 10 տարի 4 հազար դոլար վարձ էր վճարում։ Բայց անցյալ տարվա նոյեմբերին Քլոեն որոշեց դրան վերջ տալ։ Նա ինձ չի հարգում։ Նա ինձ որդուս մոտ չի թողնում»,- ասել է բասկետբոլիսիտի հայրը։

Քլոե Քարդաշյանի կողմից ոչ մի մեկնաբանություն դեռ չի հնչել։



© NEWS.am STYLE