Վիկտորյա Բեքհեմը շնորհավորել է ամուսնու տարեդարձը

18:09   2 մայիսի, 2016

Դեւիդ Բեքհեմն այսօր դարձավ 41 տարեկան։ Նրա կինը՝ Վիկտորյա Բեքհեմը, եւ ավագ որդին՝ Բրուքլինը, սոցիալական ցանցերում իրենց շնորհավորանքներն են հղել Դեւիդ Բեքհեմին։

42-ամյա մոդելավորողը Instagram-ի իր էջում հրապարակել է հոբելյարի լուսանկարը՝ շրջապատված նվերներով։

17-ամյա Բրուքլինը հրապարակել է հոր լուսանկարը եւ գրել. «Ես այնքան երջանիկ եմ, որ իմ հայրն ու հերոսը նույն անձն են»։



© NEWS.am STYLE