Եվրատեսիլ 2016. Իվետա Մուկուչյանի առաջին փորձը Ստոկհոլմի բեմում

18:50   2 մայիսի, 2016

Եվրատեսիլ 2016-ին հաշված օրեր են մնացել եւ Հայաստանի պատվիրակությունն արդեն մեկնել է Շվեդիա, որի մայրաքաղաք Ստոկհոլմում մայիսի 10-ին մեկնարկելու է մրցույթը։ Իվետային Արլանդա միջազգային օդանավակայանում դիմավորել են հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք չեն մոռացել բերել նաեւ եռագույնները։

 

Այսօր՝ մայիսի 2-ին, շվեդական Էրիքսոն Գլոբ արենայի բեմ բարձրացավ Իվետա Մուկուչյանը, որն արդեն իր առաջին համերգային փորձից մի քանի կադրեր է հրապարակել Facebook-յան էջում։

Համաձայնեք, որ լուսանկարները բավականին խոստումնալից են եւ մեզ շատ վառ, տպավորիչ եւ կրակոտ շոու է սպասվում։



© NEWS.am STYLE