Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչու է տանից վռնդել եղբորը

12:09   3 մայիսի, 2016

Մինչ Ռոբ Քարդաշյանի ու Բլեք Չայնայի սիրային կապն այնքան լրջացավ, որ Քիմի 29-ամյա եղբայրը ամուսնության առաջարկ արեց 27-ամյա պարուհուն, Ռոբն ապրում էր իր քրոջ՝ Քլոեի մոտ:  

Մի պահ Քլոեն տնից վռնդել էր եղբորը, եւ դրա պատճառի մասին մենք կիմանանք Keeping Up With The Kardashians ռիելիթի շոուի շուտով մեկնարկող 12-րդ նոր եթերաշրջանում:

Բայց կոնֆլիկտի էությունն արդեն հայտնի է։ Բանն այն է, որ Քլոեն տանը բռնացրել էր Ռոբին ու Չայնային սեքսով զբաղվելիս եւ սարսափելի զայրացել էր եղբոր վրա: Սակայն երկար վեճերից հետո Քարդաշյանների գերդաստանը ի վերջո հաշտվել է Չայնայի հետ:

Իսկ այս գիշեր գողերը թալանել են Ռոբ Քարդաշյանի ապագա կնոջ տունը՝ իրենց հետ տանելով 200 հազար դոլար ու թանկարժեք իրեր: Թե ոստիկանությունը, թե հենց ինքը Չայնան կասկածներ ունեն, որ գողերի նպատակը փողը չէր:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Չայնան մտադիր է դատի տալ ցանկացած պարբերականի կամ պոռնոֆիլմերի արտադրությամբ զբաղվող կինոընկերության, որը կհամարձակվի հրապարակել իր սեքս տեսաերիզը, որում նա զվարճանում իր նախկին բոյֆրենդ Թայգայի հետ:

Ըստ երեւույթին գողերը փնտրում էին հենց տեսագրության կրկնօրինակը, որի դիմաց պոռնոընկերությունները մեծ գումարներ են խոստանում:

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE