Քանյե Ուեսթի քրեական անցյալը «մաքրել են»

11:32   3 մայիսի, 2016

Քանյե Ուեսթին քրեական անցյալը «մաքրել են»: Վերջերս 38-ամյա ռեփերը դիմել էր դատարանի՝ խնդրելով չեղարկել (ավելի ճիշտ` մաքրել) այն գործը, որով 2014-ին երաժիշտին մեղադրել էին պապարացիների վրա հարձակվելու ու ծեծելու մեջ:

TMZ-ը գրում է, որ Քանյե Ուեսթն այդ ժամանակվանից ի վեր եղել է օրինակելի քաղաքացի, հանրօգուտ աշխատանք արել (250 ժամ քոլեջում): Հետո Քանյեն դիմել է դատարան՝ պահանջելով, որ իր դոսյեից ջնջվի քրեական գործը, եւ դատարանը բավարարել է երաժշտի պահանջը՝ Քանյեին «ազատելով» նախկին մեղքերից:

Դեռ հայտնի չէ, թե ինչու էր Քանյեի համար դա այդքան կարեւոր:



© NEWS.am STYLE