Քեյթ Բլանշեթը դարձել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության դեսպանը

13:37   3 մայիսի, 2016

Քեյթ Բլանշեթը դարձել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության բարի կամքի դեսպանը, գրում է The Guardian–ը:

«Ես հպարտ եմ, որ ստացել եմ այս դերը: Երբեք չի եղել ավելի կարեւոր պահ՝ փախստականների հետ համերաշխություն ցուցաբերելու համար: Մենք ապրում ենք աննախադեպ ճգնաժամի ժամանակաշրջանում, ու պատասխանատվությունը բոլորինս է: Մենք ասես ճամփաբաժանի վրա ենք՝ կարող ենք գնալ կարեկցանքի ուղով, կամ ընտրել անհանդուրժողականության ճանապարհը»,- ասել է 46-ամյա ավստրալացի դերասանուհին:

Նշենք, որ ՄԱԿ-ի փախստականների գործերով Գերագույն հանձնակատարի հատուկ դեսպան է նաեւ Անջելինա Ջոլին:



© NEWS.am STYLE