39-ամյա Քերրի Վաշինգթոնը երկրորդ երեխային է սպասում

14:33   3 մայիսի, 2016

39-ամյա դերասանուհի Քերրի Վաշինգթոնը ու նրա ամուսինը՝ 34-ամյա նախկին ֆուտբոլիստ Ննամդի Ասոմուգան պատրաստվում են երկրորդ երեխայի ծնունդին, գրում է ENews-ը:

Դերասանուհու հղիության մասին հայտնի է դարձել ապրիլի 30-ին Սպիտակ տանը կազմակերպված ընդունելության ժամանակ, որտեղ Քերին մի զգեստով էր (ի դեպ Victoria Beckham ապրանքանիշի), որը ընդգծում էր նրա կլորացած կազմվածքը:

Իսկ հիմա ընտանիքում սպասվող փոփոխության մասին տեղեկությունը հաստատել են նաեւ զույգին մոտ կանգնած աղբյուրները:

Հիշեցնենք, որ Քերրին ու Ննամդին նաեւ երկու տարեկան դուստր ունեն՝ Իզաբել Ամարաչին, աղջիկը լույս աշխարհ է եկել 2014-ի ապրիլի 21-ին:

 



© NEWS.am STYLE