Քանյե Ուեսթը Met Gala–ին բոլորին ապշեցրել է իր երկնագույն աչքերով

13:11   3 մայիսի, 2016

Նյու Յորքում կայացած Met Gala-ին ամբողջ ուշադրությունը բնականաբար սեւեռված էր Քիմ Քարդաշյանին ու Քանյե Ուեսթին: Ամուսիններն իրենց համար ֆուտուրիստական կերպարներ էին ընտրել, որոնք իրական էին դարձել Balmain–ի ստեղծած հագուստի շնորհիվ:

Մինչ մենք կսկսենք քննարկել Քիմի կերպարը, զբաղվենք Քանյե Ուեսթով, որը բոլորին զարմացրել է ոչ միայն իր ջինսե բաճկոնով, այլեւ աչքերի գույնով:

38-ամյա ռեփերը որոշել է կոնտակտային լինզաներ դնել, ու երաժշտի աչքերը երկնագույն են դարձել՝ դրանով իսկ ավարտուն դարձնելով այն այլմոլորակայինի, թե վամպիրի կերպարը, որով նա ներկայացել էր:

Ամեն դեպքում նրա աչքերն ասես սառցե լինեին:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty, REX, WireImage



© NEWS.am STYLE