Դուեյն Ջոնսոնն այցելել է մահացու հիվանդ երեխաներին

15:10   3 մայիսի, 2016

Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը Make-A-Wish ֆոնդի հետ համագործակցության շրջանակներում այցելել է մանկական հիվանդանոցներում գտնվող երեխաներին։ Այս մասին ասված է 44-ամյա դերասանի  Instagram-ում։

Make-A-Wish ֆոնդը կատարում է մահացու հիվանդ երեխաների ցանկությունները, եւ հոլիվուդյան դերասանը ամբողջ օրն անց է կացրել փոքր հիվանդների հետ։

Instagram-ի իր էջում Ջոնսոնն ակտիվորեն տեղադրում է հանդիպման լուսանկարները եւ պատմում երեխաների հիվանդությունների մասին։

Լուսանկարներում երեւում է, որ երեխաներն ու նրանց ծնողները հազիվ են զսպում արցունքները։ Ինքը՝ Դուեյնը, խոստովանել է, որ մի քանի անգամ կի կերպ է զսպել հուզմունքը։



© NEWS.am STYLE