«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի աստղ Դակոտա Ջոնսոնի ոճը

18:02   3 մայիսի, 2016

Դակոտա Ջոնսոնը ֆիլմասերների շրջանում մեծ ճանաչում ձեռք բերեց «Մոխրագույնի 50 երանգները» աղմկահարույց ֆիլմում նկարահանվելուց հետո։ Նրա հերոսուհին այդքան էլ աչքի չի ընկնում հետաքրքիր ոճով, սակայն նույնը չենք կարող ասել Դակոտայի մասին։

Դերասանուհուն հաճախ տեսնում ենք ե՛ւ շատ բաց եւ անկեղծ, ե՛ւ շատ փակ եւ հասարակ զգեստներով։ Նա կարողանում է ցանկացած կերպար դարձնել իրենը՝ լինել միեւնույն ժամանակ ե՛ւ համեստ, ե՛ւ սեքսուալ։

Ջոնսոնը, հիմնականում, նախընտրում է դասական եւ չեզոք համարվող գույների զգեստներ։ Նրան, օրինակ, կարելի է տեսնել կարմիրի, սեւի եւ ոսկեգույնի տարբեր երանգներով։

Դակոտա Ջոնսոնի ոճին անդրադարձել ենք այսօրվա «Աստղային ոճ» խորագրում։

10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE