23-ամյա միլիարդատերը՝ ոսկեզօծ եւ թանկարժեք մեքենաների սեփականատեր

17:28   3 մայիսի, 2016

Մոտ մեկ ամիս առաջ Սաուդյան Արաբիայից միլիարդատեր Տուրկի բին Աբդուլլահը ոսկեպատ մեքենաների ավտոշարասյունով եկավ Լոնդոն։ Եվ ոչ միայն իր մեքենաները, այլեւ հենց ինքը՝ 23-ամյա երիտասարդը, միանգամից հայտնվեցին բրիտանական պարբերականների ուշադրության կենտրոնում։ Եվ այժմ Daily mail-ը բացառիկ հարցազրույց է արել հարուստ երիտասարդի հետ եւ որոշ մանրամասներ բացահայտել նրա մասին։  

Լոնդոնում միլիարդատեր Տուրկին արդեն ցուցադրել եւ բրիտանացիներին զարմացնել է իր 7 թանկարժեք եւ ոսկեզօծ մեքենաներից մի քանիսով՝ Aventador-ով (350000 ֆունտ ստերլինգ) վեցանիվ Mercedes AMG-ով (370000 ֆունտ ստերլինգ), Rolls Phantom Coupe-ով (350,000 ֆունտ ստերլինգ) Bentley Flying Spur-ով (220,000 ֆունտ ստերլինգ) եւ Lamborghini Huracan-ով (180,000 ֆունտ ստերլինգ)։

Իհարկե, Բրիտանիայի մայրաքաղաքում շքեղ մեքենաների պակաս հաստատ չկա, բայց նրա ոսկեպատ ավտոշարասյունը ակամայից հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում։

Շատերը Տուրկին համարում են հարուստ գործարար, սաուդյան շեյխ, բայց ոչ մեկը դեռ չի բացահայտել, թե իրականում ինչով է զբաղվում ոսկե երիտասարդության այս վառ ներկայացուցիչը։

Տղային հովանավորում է հայրը, որը գնում է այն, ինչ ցանկանում է «ամաչկոտ» որդին։ Ճիշտ է, տղան արդեն սկսել է իր սեփական բիզնեսը հիմնել, բայց չի բացահայտել, թե ինչ գործունեությամբ է զբաղվելու՝ չնայած խոսել է ամենահեղինակավոր պարբերականներից մեկի հետ եւ կարող էր դա օգտագործել գովազդային նպատակներով։

Տղան ապրում է բավականին շքեղ կյանքով, ազատ ժամանակն անցկացնում է այնպիսի հայտնի դեմքերի հետ, ինչպիսիք են Drake-ը, լեգենդար ռեփեր Dr Dre-ն, բայց իր կյանքի ամենակարեւոր եւ թանկ մարդը մայրն է։ 

Ի դեպ, երիտասարդը նշում է, որ շատ կարգապահ վարորդ է եւ գրեթե երբեք չի խախտում ճանապարհային երթեւեկության կանոնները։

Աղբյուրը՝ Daily mail

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE