Սքարլեթ Յոհանսոնն ու Մարք Ռոնսոնը թողարկել են Trust in Me տեսահոլովակը

17:15   3 մայիսի, 2016

Սքարլեթ Յոհանսոնը թողարկել է տեսահոլովակ Trust in Me երգի համար, որը ձայնագրել էր հանրահայտ երգիչ ու պրոդյուսեր Մարկ Ռոնսոնի հետ: Տեսահոլովակը մի քանի օր առաջ է հայտնվել համացանցում, բայց մեր ուշադրությունը այն միայն հիմա է գրավել՝ DJDS-ի ռեմիքս մշակումով:

Տեսահոլովակը «Ջունգլիների գիրքը» ֆիլմի տեսարաններից է բաղկացած:

Trust in Me երգը «Ջունգլիների գիրքը» ֆիլմի գլխավոր երաժշտական թեման էր: Ֆիլմը առեւտրային հաջողության էր հասել ու արժանացել թե հանդիսատեսի, թե քննադատների դրական արձագանքին:



© NEWS.am STYLE