Ալլա Պուգաչովան դստեր եւ որդու նոր լուսանկարներ է հրապարակել

18:31   3 մայիսի, 2016

Ալլա Պուգաչովան Instagram-ում հրապարակել է դստեր եւ որդու, ինչպես նաեւ ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի նոր լուսանկարները։

Լուսանկարներից մեկում երգչուհու ամուսինը իրենց որդու՝ Գարիի հետ է։

«Իմ սիրելի տղաները»,- մեկնաբանել է լուսանկարը Պուգաչովան։

Դրանից հետո նա նոր լուսանկար է հրապարակել, որում նրա դուստր Լիզան է՝ աստղային մոր լուսանկարի ֆոնին։

«Պուգաչովոչկա»,- գրել է Պրիմադոննան։

Հիշեցնենք, որ Գարրին եւ Ելիզավետան սեպտեմբերին կդառնան 3 տարեկան։ Երկվորյակներին լույս աշխարհ էր բերել փոխնակ մայրը։



© NEWS.am STYLE