Ի՞նչ տհաճություններից է փրկում ինտիմ մտերմությունը

22:13   7 մայիսի, 2016

Գլխացավ

Հետազոտությունները ցույց են տվել, որ փորձարկման մասնակիցների կեսից ավելին, որոնք տառապում են միգրենի նոպաներից, սեռական գործողությունից հետո իրենց զգալիորեն ավելի լավ են զգացել:  20 տոկոսն ընդհանրապես մոռացել է գլխացավի մասին: Գիտնականները պնդում են, որ պատճառն էնդորֆիններն են, որոնք արտադրվում են սեքսի ընթացքում: 

«Արդյունքները ցույց են տալիս, որ միգրենի նոպայի ընթացքում սեռական ակտիվությունը կարող է թեթեւացնել կամ նույնիսկ դադարեցնել նոպան», – պնդում են նրանք:

Ջղակծկումներ

Սեքսն օգնում է հաղթահարել այն ախտանիշները, որոնք ուղեկցում են դաշտանի շրջանին: Օրգազմն արգանդի մկաններին ստիպում է կրճատվել: Այդ պահին տեղի է ունենում քիմիական նյութերի արտանետում, որոնք գործում են որպես բնական ցավազրկող եւ թուլացնում են սպազմները: 

Մրսածություն

Կանոնավոր սեքսը նաեւ իմունոկարգավորիչ ազդեցություն ունի, որն օգնում է բուժել մրսածությունը: Սեռական ակտը բարձրացնում է իմունոգլոբուլին  А-ի մակարդակը` հակամարմին, որը պայքարում է վիրուսների դեմ:

Անքնություն

Սեքսից հետո օրգանիզմը օքսիտոցին հորմոնն է արտադրում, որը քեզ ստիպում է քնատություն զգալ: Իմիջիայլոց, կանանց մոտ օքսիտոցինն արտադրվում է ավելի մեծ քանակությամբ, քան տղամարդկանց: 

Դեպրեսիա

Գիտնականները պարզել են, որ սեքսն օգնում է հավասարակշռել մարդու հոգեբանական վիճակը: Հոգեբանության պրոֆեսոր Ջեյմս Կոանը պնդում է.  «Երբ դուք սեքսով եք զբաղվում, ձեր օրգանիզմը «լավ հորմոններ» է արտազատում, այդ թվում` օքսիտոցին եւ էնդորֆին»: Իսկ վերջերս իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ քիմիական նյութերը, որոնք բարձրացնում են տրամադրությունը, մեծացնում են կապվածությունը եւ հակադեպրեսանտներ են պարունակում: 

 

Աղբյուրը` Ivona



© NEWS.am STYLE