Շատ կարեւոր խորհուրդներ աղջիկներին

20:09   28 մայիսի, 2016

1. Որքան էլ երկարատեւ եւ գրավիչ լինի երեկույթը, ջանացեք արթնանալ սեփական ննջարանում:
2. Թխվածքաբլիթի եւ խնձորի միջեւ ընտրեք մեկ բաժակ ջուրը:
3. Եթե կեսգիշեր է, իսկ ձեզ անհրաժեշտ է գլուխը լվանալ, հեռացնել ոտքերի մազերը եւ մատնահարդարում անել, միշտ ընտրեք քունը: Որովհետեւ մազոտ ոտքերը հնարավոր է թաքցնել, գլխին կարելի է գել քսել, իսկ եղունգներին անգույն լաք քսել տրոլեյբուսում նստած: Բայց ոչ ոք եւ ոչինչ չի թաքցնի հոգնած, ճմրթված դեմքը եւ վատ տրամադրությունը: Միշտ ընտրեք քունը:
4. Ճանապարհորդեք: Դրա համար օգտագործեք ցանկացած հնարավորություն: Նոր տպավորություններն առանց ծերանալու փորձ հավաքելու միակ միջոցն են:
5. Իրավիճակը գնահատելուց առաջ ձեզ հարց տվեք. «Արդյո՞ք սա վերաբերում է ինձ»: Հետո բերանը փակեք եւ գնացեք աշխատելու:
6. Ոչ համարժեք մարդու վրա ժամանակ եւ հույզեր ծախսելն իմաստ ունի այն դեպքում միայն, եթե դուք բժիշկ եք, իսկ նա հիվանդ, որը վճարում է ձեզ:
7. Բուռն սիրավեպի եւ փող վաստակելու միջեւ միշտ ընտրեք երկրորդը:
8. Վեճից ոչ թե ճշմարտություն է ծնվում, այլ միգրեն: Ժամանակին արտաբերված` «Այո, ոնց ասես»-ը ժամանակ եւ նյարդեր կխնայի:
9. Միայնության մեջ մի քանի օրն ավելի լավ է ազդում, քան սպա-սրահը:
10. Ոչ մի տղամարդ չարժե, որ տառապեք անհարմար կոշիկների պատճառով:

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE