Ջասթին Թիմբերլեյքը վերսկսելու է երաժշտական կարիերան

12:34   4 մայիսի, 2016

35-ամյա Ջասթին Թիմբերլեյքը վերսկսելու է երաժշտական կարիերան: Billboard.com գրում է, որ հանրահայտ երգիչը, որը վերջերս զբաղված էր կինոյով ու երիտասարդ տաղանդների պրոդյուսերությամբ, մինչև 2016-ի մայիսի վերջը նոր սինգլ է  թողարկելու:

Երգը դառնալու է Ջասթինի առաջին երաժշտական գործը վերջին երեք տարիներին: Հանրահայտ երգիչը արդեն մի քանի նոր երգ է պատրաստել , որոնք ընդգրկվելու են նրա հաջորդ ալբոմում:

Նոր սինգլը Ջասթին Թիմբերլեյքը ձայնագրել է պրոդյուսեր Մաքս Մարտինի հետ, որի հետ երգիչն արդեն համագործակցել է, երբ NSYNC բոյ բենդում էր: 

Վերջին անգամ երգիչը երկրպագուներին ուրախացրել է իր երաժշտությամբ 2013-ին: Այն ժամանակ Ջասթինը թողարկել էր The 20/20 Experience երգը:



© NEWS.am STYLE