50 Cent–ը ներողություն է խնդրել աուտիզմով տառապող տղայից, որին վիրավորել էր իր հոլովակում

13:37   4 մայիսի, 2016

50 Cent-ը ներողություն է խնդրել աուտիզմով տառապող տղայից, որին վիրավորել էր իր վերջին տեսահոլովակում: 40-ամյա երաժիշտը ներողություն է խնդրել NY Post–ում հրապարակված հայտարարությամբ:  

Ռեփերը վերջերս իր միկրոբլոգներում հրապարակել էր մի տեսահոլովակ, որը նկարահանվել էր Ցինցինատի օդանավակայանում: Տեսահոլովակում երգիչը ծաղրում էր 19-ամյա Էնդրյու ֆերելին: Ռեփերը դիմում էր հավաքարարին և ասում, որ նա «կատարյալ ապուշ է, իսկ նրա աչքերի բիբերը լայնացած են»:

Երաժիշտը հայտնել է, որ Ցինցինատիի օդանավակայանում կատարված միջադեպը սարսափելիի թյուրիմացության հետևանք է:

«Չնայած օդանավակայանում կատարված միջադեպը սարսափելի թյուրիմացության հետևանք էր, բայցևայնպես ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում երիտասարդին վիրավորելու համար: Ես անկասկած չէի ուզում վիրավորել նրան կամ հաշմանդամների համայնքին, որը Ամերիկայում մեծ ուժի ունի: Ես անձամբ եմ ներողություն խնդրել նրանից ու նրա ընտանիքից»,- ասել է ռեփերը:



© NEWS.am STYLE