Ծնվել է Էդդի Մերֆիի 9-րդ երեխան

13:07   4 մայիսի, 2016

Ծնվել է Էդդի Մերֆիի 9-րդ երեխան: Tv3.ie-ն գրում է, որ 55-ամյա դերասանի ընկերուհին՝ ավստրալացի մոդել Փեյջ Բաթչերն, ու նորածին դուստրը իրենց լավ են զգում: Աղջկան անվանել են Իզզի Ունա Մերֆի:

«Եվ մայրը, և դուստրը իրենց լավ են զգում»,- հայտնել է դերասանի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Փեյջի համար այս երեխան առաջինն է լինելու, իսկ դերասանի համար, որի հետ դերասանուհի-մոդելն արդեն չորս տարի է հանդիպում է, իններորդը: Նիկոլ Միտչելլի հետ իր առաջին ամուսնության ընթացքում Էդդին հինգ երեխայի հայր էր դարձել: Ամուսնալուծությունից հետո դերասանը սկսեց հանդիպել Spice Girls-ից Մել Բիի հետ, եւ վերջինս պնդում էր, որ նա է իր աղջկա` Էնջել Այրիսի հայրը: Ինքը` Մերֆին դա հերքում էր, մինչեւ որ ԴՆԹ-ի արդյունքը ցույց տվեց, որ երգչուհին իրավացի է:

Եվս երկու կին դերասանից երեխա է ունեցել:



© NEWS.am STYLE