Լողազգեստով Բրիթնի Սփիրսը պարծեցել է կազմվածքով

14:41   4 մայիսի, 2016

34-ամյա Բրիթնի Սփիրսը իր սիրելի լողազգեստը հագին պարծեցել է գեղեցիկ կազմվածքով: 

Երգչուհին իր Instagram–ում մի լուսանկար է հրապարակել, որտեղ երեւում է նրա սլացիկ մարզված մարմինը, որը փոփ աստղը ուրախությամբ ցույց է տալիս իր երկրպագուներին։

«Այսօր երեք նոր լողազգեստ եմ գնել: Սա իմ սիրելին է»,- ստորագրել է հանրահայտ երգչուհին իր լուսանկարը, որտեղ վառ կանաչ լողազգեստով է:

Օրերս հայտնի էր դարձել, որ Բրիթնի Սփիրսը դատի է տվել իր նախկին պրոդյուսեր Սեմ Լութֆիին: Երգչուհին մեղադրում է նրան իրեն թմրամոլ դարձնելու մեջ:



© NEWS.am STYLE