Բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդհենը այցելել է Կուբա

15:13   4 մայիսի, 2016

Rolling Stones-ից հետո իր ներկայությամբ կուբացիներին ուրխացրել է 35-ամյա բրազիլացի սուպերմոդել ժիզել Բունդհենը:

Victoria's Secret-ի նախկին հրեշտակը շրջել է Կուբայի մայրաքաղաքի փողոցներում ու մի քանի լուսանկար տեղադրել իր Instagram–ում:

Մոդելի ուղեւորությունը հարմարեցված էր Chanel նորաձեւության տան Chanel's glitzy Cruise կրուիզային ցուցադրությանը։

«Ինչ -որ մեկն ուզո՞ւմ է զբոսնել»,- ստորագրել է իր լուսանկարը մոդելը:

Հիշեցնենք, որ Ժիզելը 2015-ից սկսած այլեւս պոդիում չի բարձրանում։

Երկու երեխաների մայրը ըստ երեւույթին Հավանայում ցուցադրությունը կդիտի առաջին շարքերում նստած, բայց բացառված չէ նաեւ, որ նա այնուամենայնիվ պոդիում կբարձրանա:

 

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE