Ալիշա Քիսը ներկայացրել է իր նոր երգը՝ In Common

15:41   4 մայիսի, 2016

Ալիշա Քիսը ներկայացրել է նոր սինգլ՝ In Common: Ի ուրախություն երկրպագուների՝ «Գրեմմիի» 14 մրցանակների դափնեկիրը փայլուն վիճակում է՝ նա չի կորցրել շքեղ երգելու իր ունակությունը:

35-ամյա երգչուհին իր Ինսթագրամը թարմացրել է խորհրդավոր սեւ ու սպիտակ քառակուսիներով, որից հետո տեղադրել է նաեւ սինգլի շապիկն, իսկ բուն երգը տեղադրել է Youtube ալիքում:

Երգչուհին նոր երգը կկատարի այս հանգստյան օրերին Saturday Night Live հեռուստաշոուի ժամանակ:

In Common Երգը կընդգրկվի Ալիշայի ապագա ալբոմում, որը հաջորդելու է 2012-ին թողարկված Girl on Fire–ին:

Թողարկման օրը դեռ չեն հայտնում:

 



© NEWS.am STYLE