Միլա Կունիսը՝ «Շատ վատ մայրիկները» կոմեդիայի թրեյլերում

16:45   4 մայիսի, 2016

STX Entertainment-ի Youtube-ի ալիքում հայտնվել է Bad Moms Moms («Շատ վատ մայրիկները») կոմեդիայի թրեյլերը։ Ժապավենում գլխավոր դերը խաղացել է Միլա Կունիսը։ Ֆիլմում նկարահանվել են նաեւ Քրիսթեն Բելլը, Քրիսթինա Էփլգեյթը, Քեթրին Հանը, Ջադա Փինքեթթ Սմիթը։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա հուլիսի 29-ին։

Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Էմի Միթչելը, առաջին հայացքից ապրում է իդեալական կյանքով. Նա հոգատար եւ սիրող ամուսին ունի, մեծ գեղեցիկ տուն, լավ աշխատանք եւ 2 խելացի ու լսող երեխա։ Սակայն ընտանիքի եւ աշխատանքի պատճառով Էմին իր համար գրեթե ժամանակ չի ունենում։ Մի անգամ հերոսուհին հանդիպում է իր նման ծանրաբեռնված մայրիկների։ Միավորվելով նրանք տրվում ենք վայելքներին, որպեսզի գոնե կարճ ժամանակով մոռանան իրենց հոգսերի մասին։ Սակայն ծնողների դպրոցական խորհուրդը ագրեսիվ տրամադրված պերֆեկցիոնիստ Գվենդոլինի ղեկավարությամբ ուրախ եռյակին պատերազմ է հայտարարում։



© NEWS.am STYLE