Ադել. Բեյոնսեն ամենատաղանդավոր երգչուհին է

16:08   4 մայիսի, 2016

Անցած շաբաթ Բեյոնսեն զարմացրել է իր երկրպագուներին՝ անսպասելիորեն թողարկելով նոր Lemonade ալբոմը, որը շատ մեծ աղմուկ բարձրացրեց միայն այն բանի համար, որ ալբոմի երգերում 34-ամյա երգչուհին անդրադառնում է ամուսնու՝ Ջեյ Զիի դավաճանությանը: 

Ի դեպ, երեկ Met-Gala–ում Բեյոնսեն մենակ էր՝ առանց ամուսնու, ինչով էլ հենց բորբոքեց ընտանեկան խնդիրների մասին լուրերը:

Մինչ նրա ալբոմը նոր ռեկորդներ է սահմանում, մեկ այլ տաղանդավոր երգչուհի՝ Ադելը, իր հիացմունքն է հայտնել Բեյոնսեի նոր ալբոմի վերաբերյալ:

«Իմ բոլոր սիրելի երաժիշտներից ամենատաղանդավորը Բեյոնսեն է: Նրա տաղանդը,գեղեցկությունն ու նրբագեղությունը  նրա ուրույն ոճն են: Ես չեմ մեկնաբանել նրա ալբոմը, քանի որ չէի կարող խոսել, քանի որշատ մեծ տպավորության տակ էի: Շնորհակալության աստծուն նրա համար, որ Բեյոնսե ունենք»,- հայտարարել է իր Instagram–ում Ադելը, ներկայացնելով մի լուսանկար, որտեղ 27-ամյա բրիտանուհին գրկում է Բեյոնսեի պատկերով պոստերը:



© NEWS.am STYLE