Ադամ Լիվայնը հրապարակել է հղի Բեհաթի Փրինսլուի լուսանկարը

17:41   4 մայիսի, 2016

37-ամյա Ադամ Լիվայնը եւ Victoria's Secret-ի 26-ամյա մոդել Բեհաթի Փրինսլուն 2013թ. հուլիսին հայտնել էին իրենց նշանադրության մասին։ Մեկ տարի անց մոդելն ու Maroon 5 խմբի մենակատարը Մեքսիկայում ամուսնացել էին, իսկ մարտի սկզբին հայտնի էր դարձել, որ զույգը երեխայի է սպասում։

Այդ կապակցությամբ Ադամ Լիվայնը Instagram-ում հրապարակել է հղի Բեհաթի Փրինսլուի լուսանկարը։

Նշենք, որ վերջերս Maroon 5-ի մենակատարին նկատել էին Նյու Յորքի ավտոսրահներից մեկում։ Երաժիշտը Ferrari էր ընտրում, ըստ երեւույթին, կնոջ համար։

Բեհաթին, իր հերթին, Instagram-ում լուսանկար է տեղադրել մոդել Քենդիս Սվեյնփոդի հետ։

«Չեմ կարող հավատալ, որ ես ու քույրս՝ Քենդիսը, երեխայի ենք սպասում միաժամանակ»։



© NEWS.am STYLE