Հմայիչ Բեյոնսեն շարունակում է Formation World Tour համաշխարհային շրջագայությունը

17:04   4 մայիսի, 2016

Բեյոնսեն պարզապես լիցքավորված է գերհզոր էներգիայով: 34-ամյա գեղեցկուհին հասցրել է մեն-մենակ հայտնվել Met Gala–ի կարմիր գորգուղու վրա, իսկ հետո քրոջ հետ զվարճանալ հավաքույթում, ու միանգամից օդանավ նստել ու ուղեւորվել Հյուսիսային Կարոլինա:

Բեյոնսեն շարունակում է իր Formation World Tour համաշխարհային շրջագայությունը եւ ի դեպ, նրա երգացանկում կան նաեւ մի քանի նոր երգերը՝ Lemonade նոր ալբոմից:

Carter Finley Stadium-ում շոուի ժամանակ Բեյոնսեն նորից ապշեցրեց իր պրոֆեսիոնալիզմով ու ոճով, որը այսօր այդքան գովում էր Ադելը:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Invision



© NEWS.am STYLE