Ինչպես ազատվել արտաքինի վերաբերյալ բարդույթներից

20:15   23 մայիսի, 2016

Բարդույթները թունավորում են կյանքը, քեզ դժբախտ են դարձնում, ստիպում են անընդհատ քո եւ շրջապատի նկատմամբ բացասական հույզեր զգալ:   

Արդյունքը ցածր ինքնագնահատականն է, խնդիրներն անձնական կյանքում եւ աշխատանքում, հիստերիկան, արցունքները, դեպրեսիան: 

Սեփական արտաքինի բացասական գնահատականը բնորոշ է մեծ մասամբ կանանց: Ոտքերը, քաշը, քիթը, խալը, հասակը, պեպենները. ինչ թերություն ասես, իրենց մեջ գտնում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Շատերն իրենց դեմ իսկական պատերազմ են մղում` ջանալով հասնել իդեալին: Իսկ ոմանք սուզվում են դեպրեսիայի խորխորատները, սկսում են բառացիորեն ատել սեփական արտաքինը:  

Գործն աբսուրդի է հասնում. համակրելի աղջիկն իր նկատմամբ տղամարդու հետաքրքրությունն ընկալում է որպես ծաղր, որովհետեւ չի հավատում իր գրավչությանը: Պարզ է, որ աստիճանաբար այն, ինչից վախենում է դժբախտ աղջիկը, սկսում է իրականանալ: Ով կուզենա շփվել նեւրոտիկ օրիորդի հետ, որը դեմքի միշտ թթված եւ չար արտահայտություն ունի: 

Ինչպես ազատվել արտաքինի վերաբերյալ բարդույթներից շատ լավ գիտեն ոչ միայն դիպլոմավոր հոգեբանները: Հասուն կանայք, որոնք վաղուց անցել են պատանեկան անվստահության շեմը կամ իմաստուն ընկերուհիները, կամ ծնողները կարող են ոչ պակաս արժանի խորհուրդներ տալ: Ահա թե ինչ է պետք անել:   

• Ազատվել քո` սիրելիիդ նկատմամբ բացասական գնահատականից: Բոլոր  «ոչ գեղեցիկ», «ոչ խելացի», «դժբախտ», «անարժան» գնահատականները փոխարինել ճիշտ հակառակով: Նույնն անել նաեւ բացասական բնորոշումների հետ`    «գեր», «տգեղ» եւ այլն: Սովորել ինքն իր մասին միայն դրականը մտածել. Դա հեշտ չէ, բայց արժե: 

• Սովորել ընդունել իրեն եւ իր մարմինը: Իրականում ցանկացած կին արտաքինի գրավիչ գիծ կունենա, որի մասին շրջապատում բոլորը գիտեն: Մեկի ականջներն են գեղեցիկ, մյուսը հմայիչ ժպիտ ունի: Եվ ընդհանրապես, ֆրանսուհիները ճշգրիտ գիտեն. աշխարհում տգեղ կանայք ուղղակի չկան, բայց կան չխնամվածներ:  

• Ինքն իրեն կողքից տեսնելու համար կարելի է ծանոթին խնդրել ձեզ հաճոյախոսություն անել: Շատ հաճելի եւ անսպասելի բաներ կլսեք: 

• Դիմեք ոճաբանին` խնդրելով ձեզ համար հիմնական զգեստապահարան ընտրել: Շատ հաճախ մենք այնքան ենք սովորում ջինսերին կամ լայն սվիտրին, որ լիովին մոռանում ենք զգեստների, կիսաշրջազգեստների, թիկնոցների, կարդիգանների, բոդիների եւ այլնի մասին: Ոչինչ այնքան չի բարձրացնում ինքնագնահատականը, որքան հայելում անճանաչելիորեն փոխված արտացոլանքը:  Ո՞վ է այս սքանչելի անծանոթուհին. պարզ հարցից ցանկացած բարդույթ նահանջում է եւ ընդմիշտ անհետանում:  

• Սթափ գնահատեք շրջապատի վերաբերմունքը ձեր հանդեպ: Իրականում բոլորը միայն իրենցով են զբաղված (ինչպես եւ դուք), որովհետեւ ոչ ձեր փորը, ոչ ձեր ձեռքերը կամ ատամները ոչ մեկին չեն հետաքրքրում: Իսկ շփումը, դրական էներգիայից հաճույքը, պրոֆեսիոնալիզմը ձեզ ուղղակի անփոխարինելի մարդ են դարձնում: 

Դժվար է ընդունել, որ արտաքինի վերաբերյալ մեր բոլոր ապրումներն ուղղակի հորինվածք են: Դրա պատճառն անինքնավստահությունն է, այլ մարդկանց կողմից դատապարտվելու վախը: Ձեր ի՞նչ գործն է:  Ինչո՞ւ  զուգահեռ դասարանից գեր եւ ոչ այնքան (խոսքը մեր մեջ) խելացի Զինայի մտքով չի անցնում ազատվել արտաքինի վերաբերյալ բարդույթներից, վաղուց ամուսնացել է նիհար Վոլոդյայի հետ, որը նրան շատ է սիրում եւ շատ երջանիկ է: Հենց այդպես: Ինչո՞ւ նա թքած ունի շրջապատի կարծիքի վրա:  

 

 

Աղբյուրը` Zhenskoie mnenie.ru



© NEWS.am STYLE