Ադելը նշում է ծննդյան տարեդարձը. Երգչուհու TOP 5 լավագույն հիթերը

14:35   5 մայիսի, 2016

«Նոր Էմմի Ուայնհաուս»` այսպես են երաժշտական քննադատները կոչում Ադելին, որն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Բրիտանացի երգչուհին դառնում է 28 տարեկան:

Չնայած երիտասարդ տարիքին` Ադելն արդեն հասցրել է երաժշտասերներին մատուցել բազմաթիվ հիթեր եւ արժանանալ ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներին: Նրա պարգեւների ցանկում են` «Գրեմմիի» տասը, Brit Awards-ի ինը, ինչպես նաեւ «Ոսկե գլոբուսի» եւ «Օսկարի» մեկական մրցանակներ:

Ադելի հիթերը շաբաթներ շարունակ գլխավորել են համաշխարհային հիթ շքերթների առաջատար հորիզոնականները: Այս առումով երգչուհին ռեկորդակիր է: Նրա հաջողությունը գրանցված է «Գինեսի» ռեկորդների գրքում:

Ադելի ծննդյան օրը հրաշալի առիթ է նրա հիթերից մի քանիսը վայելելու համար: Չէ՞ որ, լավ երաժշտությունը դեռ ոչ մեկին չի խանգարել.

Set Fire to the Rain

Skyfall

Rolling in the Deep

Someone Like You

Hello

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE