53-ամյա Ջոդի Ֆոսթերը աստղ է ստացել հոլիվուդյան Փառքի ծառուղում

13:33   5 մայիսի, 2016

Ջոդի Ֆոսթերը աստղ է ստացել հոլիվուդյան Փառքի ծառուղում: Daily Mail-ը գրում է, որ դերասանուհուն այս կապակցությամբ շնորհավորելու էր եկել Դեւիդ Ֆինչերի «Վախի սենյակ» սարսափ ֆիլմում նրա խաղընկերուհի Քրիստեն Սթյուարտը:

53-ամյա դերասանուհին լուսանկարվել է իր աստղի մոտ ու գրկախառնվել Քրիսթենի հետ, որը իր խոսքում հետեւյալն էր ասել:

«Ջոդի Ֆոսթերը իմ սիրելի դերասանուհին էր մինչեւ իմ 10 տարեկան դառնալս, ու ես եկա «Վախի սենյակ» ֆիլմի քասթինգի, որտեղ կատարեցի նրա դստեր դերը,- հումորով սկսել է Քրիսթենը,- Ջոդին հրաշալի մարդ է, հոգատար բոլորի նկատմամբ: Նա հակապատկերն է այն դերասանուհիների, որոնք միայն իրենց մասին են մտածում»,- ասել է դերասանուհին:

Լուսանկարները՝ Invision, AP



© NEWS.am STYLE