Webby Awards 2016. Քանյե Ուեսթը՝ «Տարվա արտիստ»

14:04   5 մայիսի, 2016

Քանյե Ուեսթը հիմա Կուբայում է, որտեղ կնոջ՝ Քիմի, դստեր՝ Նորթի, Քլոեի, Քորթնիի ու Մեյսոնի հետ վայելում է Հավանայի գեղեցիկ տեսարանները։

Եվ մինչ էքսցենտրիկ Ուեսթը (հիշեցնենք, որ 38-ամյա ռեփերը օրերս աշխատանքից հեռացրել է իր թիկնապահին նրա համար, որ վերջինը փորձել է խոսել Քիմի հետ) Կուբայում է, Webby Awards-ը նրան է շնորհել «Տարվա արտիստ» մրցանակը։

Այս մրցանակաբաշխությունը ստեղծվել է 1996-ին:

Webby Awards -ը միջազգային պրոֆեսիոնալ ինտերնետային մրցանակաբաշխություն է: Ամեն տարի այն պարգեւատրում է աշխարհի լավագույն վեբ նախագծերին (կայքերին, ինտերնետային գովազդներին, ցանցային տեսահոլովակներին, բջջային հեռախոսների ծառայություններին ու կայքերին):

Մրցանակաբաշխության կազմակերպիչները նշում են, որ Քանյեն մշտապես իր ստեղծագործության մեջ նորարարական թվային տեխնոլոգիաներ է օգտագործում, ինչը նկատելի է մանավանդ նրա The Life Of Pabloբ նոր ալբոմում:

Աղբյուր՝  Daily Mail



© NEWS.am STYLE