Չեննինգ Թաթումի ուրախ հարցազրույցը աուտիզմով տառապող հաղորդավարուհուն

14:49   5 մայիսի, 2016

Հոլիվուդյան դերասան Չենինգ Թաթումը դարձել է Speechless with Carly Fleishmann («Լռում ենք Քարլի Ֆլեյշմանի հետ») հաղորդման առաջին հյուրը:

21-ամյա հաղորդավարուհին բարձրաձայն չէր խոսում ու հարցերը տալիս էր պլանշետի օգնությամբ, բայց զրույցը շատ զվարճացրել էր դերասանին:

«Դուք ժամադրության կգնայի՞ք աուստիզմով հիվանդի հետ»,- հարցրել է Քարլին:

«Այո, եթե կինս թույլ տար»,- պատասխանել է դերասանը:

«Մի անհանգստացեք, մինչ մենք այստեղ ձեզ հետ զրուցում ենք, իմ դատապաշտպանները պատրաստում են ձեր ապահարզանի թղթերը»,- սրամտել է հաղորդավարուհին՝ ծիծաղեցնելով դերասանին:

Հրաժեշտին Քարլին շարժումներով պահանջել է, որ հոլիվուդյան աստղը մի քանի անգամ համբուրի իր գլուխը: 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE