«Կարմիր գետեր». Հնդիկ կոմպոզիտորի երգը` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

21:02   5 մայիսի, 2016

«Կարմիր գետեր»` այսպես է կոչվում հայ-հնդկական համագործակցության արդյունքում ստեղծված նոր երգը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Երգի հայերեն խոսքերի հեղինակը Մարի Մաթեւոսյանն է, անգլերենինը`Անգելա Յարդին, իսկ երաժշտությունը գրել է Ջոսե Ֆրանկլին, որը նաեւ համագործացել է Արա Գեւորգյանի հետ:

Երգը կատարում է Հրաչուհի Արամյանը, որն ապրում եւ ստեղծագործում է Հնդկաստանի Մադրաս քաղաքում:

Ջոսեին եւ Հրաչուհուն ծանոթացրել է Մադրասի բնակչուհի Աշխեն Խաչատրյանը, որն էլ իր բլոգում մանրամասն անդրադարձել է հայ-հնդկական այս յուրօրինկ համագործակցությանը:

«Կարմիր գետեր» երգն ու տեսահոլովակը կարող եք գնահատել նաեւ մեր կայքում:

Աղբյուրը` ash-ka.blogspot.am

Պատրաստեց Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE