Հանրահայտ հաղորդավարուհի Վիկտորիա Բոնյայի ավագ քույրն անհետ կորել է

15:35   5 մայիսի, 2016

Ռուս հեռուստահաղորդավարուհի, Дом-2-ի նախկին մասնակից Վիկտորիա Բոնյայի ավագ քույրը՝ Անգելինան, ապրիլի 23-ին տանից դուրս է եկել, գնացել կինո ու նրան այլեւս ոչ ոք չի տեսել, գրում է Life.ru-ն:

Վիկտորիայի ու Անգելինայի մայրը՝ Գալինա Բոնյան, դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրելով գտնել ու իրեն վերադարձնել 38-ամյա դստերը: Նրա խոսքով Անգելինան արդեն երկրորդ շաբաթն է կապ չի հաստատում իրենց հետ: Վերջին անգամ նրանք հեռախոսով խոսել են Անգելինայի անհետացման օրը:

Ոստիկանները ենթադրում են, որ Անգելինան կարող էր Անապա մեկնել՝ փող վաստակելու. հիմա այդ վարկածը մշակում են Կրասնոդարի երկրամասի իրենց գործընկերների հետ: Որոնումներով զբաղվում են մայրաքաղաքի ոստիկանության աշխատակիցները, որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը:

Նշենք, ոչ Վիկտորիա Բոնյայի քույրը վառ արտաքին ունի ու մանկուց աչքի է ընկել իր արտիստիզմով: Կինը, որը որդի ո դուստր ունի, սիրողական տեսագրություններ է անում՝ հայրենական շոու բիզնեսի աստղերի նմանակումներով:



© NEWS.am STYLE