Գվեն Ստեֆանին, Ջորջ Քլունին, Ջուլիա Ռոբերթսը «Ավտոմոբիլային կարաոկե» շոուի հյուրերն էին

15:04   5 մայիսի, 2016

Ջեյմս Քորդենի «Ավտոմոբիլային կարաոկե» շոուն միանշանակ այս տարվա ամենահանրահայտ շոուն է: Հաղորդավարին, որը աշխատանքի գնալու ճանապարհին իր մեքենայով շրջում է աստղերի հետ, արդեն հյուրընկալվել են Ջենիֆեր ԼոպեսըԷլթոն ՋոնըՍիանՋասթին Բիբերը ու Ադելը եւ այլ աստղեր։ 

Եվ մինչ շոուի երկրպագուները պարզապես պահանջում են, որ հաղորդմանը հյուրը լինի Բեյոնսեն՝ Ջեյմսն իր մեքենայով շրջել է Գվեն Ստեֆանիի, Ջուլիա Ռոբերթի եւ Ջորջ Քլունիի հետ:

Գվենն ու Ջեյմսը կատարել են երգչուհու Rich Girl եւ Don't Speak երգերը: Իսկ հետո նրանց միացել են նաեւ Ջորջն ու Ջուլիան: Սկզբում նրանք կատարել են Ստեֆանիի Hollaback Girl երգը, իսկ հետո Queen խմբի We Are the Champions երգով ավարտել իրենց ելույթը:



© NEWS.am STYLE