Քիմ Քարդաշյանի խորթ հայրը կմերկանա Sports Illustrated ամսագրի համար

16:11   5 մայիսի, 2016

Քեյթլին Ջեններն այս տարի նշում է Մոնրեալի Օլիմպիական խաղերում նվաճած ոսկե մեդալի 40-ամյակը։

US Magazine-ի տեղեկություններով՝ 66-ամյա տրանսգենդերի լուսանկարները կհայտնվեն Sports Illustrated մարզական շաբաթաթերթի շապիկին։ Նա նաեւ կմերկանա ֆոտոսեսիայի համար՝ մերկությունը ծածկելով միայն իր ոսկե մեդալով եւ ամերիկյան դրոշով։

Քեյթլին Ջենները կդառնա պատմության մեջ առաջին տրանսգենդերը, որը կհայտնվի Sports Illustrated-ի շապիկին։ Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները նշում, են, որ այդ իրադարձությունը Քեյթլինի համար բավական հուզիչ է, նա արդեն կանխատեսում է քննադատությունների ու քննարկումների ալիքը։ Հիշեցնենք, որ անցյալ տարի Քեյթլինը հենց ամսագրի շապիկից էր առաջին անգամ հայտնել սեռափոխության մասին։



© NEWS.am STYLE