Սիրուշոյի գրառումն՝ ի աջակցություն Իվետա Մուկուչյանի

14:23   5 մայիսի, 2016

Եվրատեսիլ 2016-ին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանին աջակցել եւ քաջալերել են բազմաթիվ երգիչ-երգչուհիներ։ Մրցույթի անցյալ տարիների մասնակիցներից շատերն արդեն հաջողություն եւ անթերի ելույթ են մաղթել Իվետային։ Այժմ սատարողների թիմին է միացել Սիրուշոն։ Երգչուհին Facebook-յան իր էջում հրապարակել է Իվետայի լուսանկարը եւ գրել.

«Իմ ամբողջ աջակցությունն Իվետա Մուկուչյանին այս տարի Եվրատեսիլ մրցույթում։ Ես ուրախ եմ, որ մենք նման երգչուհի ունենք։ Լավ ձայն, ինքնավստահություն եւ կրակ։ Առաջ Հայաստան»։

 



© NEWS.am STYLE