Ի՞նչ արժե աշխարհում ամենաթանկ ավիատոմսը

15:48   5 մայիսի, 2016

Պատրա՞ստ եք իմանալ, թե որքան արժե աշխարհում ամենաթանկ ավիատոմսը եւ ուր կարելի է հասնել դրանով։ Բրիտանական Daily mail-ը հայտնել է, որ ինքնաթիռի ամենաթանկ տոմսի գինը 38000 դոլար է՝ Նյու Յորքից Մումբայ մեկ ուղղության համար։ Իսկ եթե Արաբական ծովափից ցանկանում եք հետ վերադառնալ ամերիկյան մեգապոլիս, ուրեմն ստիպված եք վճարել եւս 38000 դոլար։ Այսպիսով, կարելի է ասել փոքրիկ կարողություն է ($76,000) պետք այս հաճույքից օգտվելու համար։

Այժմ նշենք, թե ինչ առավելություններ է առաջարկում Etihad Airways-ը (Արաբական Միացյալ Էմիրություններ ազգային փոխադրող) նման կլորիկ գումարի դիմաց։ Նրանց, ովքեր պատրաստ են այդքան վճարել, սպասվում է անմոռանալի, անկրկնելի 19-21 ժամյա թռիչք, որի ընթացքում կարելի է դիտել հեռուստացույց, ուտել հատուկ պատվավոր հյուրի համար պատրաստված  յուրօրինակ ճաշատեսակներ, հանգստանալ երկտեղանոց անկողնով ննջասենյակում։ Իսկ եթե հյուրը թարմանալու կարիք է զգում, ապա լոգարանը նրան է սպասում։

Երեխաներով ուղեւորների համար կա նաեւ դայակի ծառայություն։  

Տոմսի արժեքի մեջ է մտնում նաեւ մինչեւ օդանավակայան եւ օդանավակայանից ուղեկցում, ինչպես նաեւ անձնական օգնական, որը ամեն վայրկյան կլինի տոմսը գնած հաճախորդի տրամադրության տակ։

Ի դեպ, շքեղ առաջարկներով տոմսեր կան ոչ միայն Նյու Յորք-Մումբայ, այլեւ Աբու Դաբի Լոնդոն եւ Սիդնեյ ուղղություններով։

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE