Հղի Ջանեթ Ջեքսոնը թողարկել է Dammn Baby երգի տեսահոլովակը

17:31   5 մայիսի, 2016

Այսօր հայտնի է դարձել, որ 49-ամյա Ջանեթն ու նրա ամուսինը՝ Քաթարից միլիարդատեր Ուիսամ ալ Մանան, իրենց առաջնեկին են սպասում։

Նշենք, որ Ջանեթի հղիության մասին լուրերը սկսվել էին դեռ երկու ամիս առաջ, երբ երգչուհին բժիշկների խորհուրդով ընդհատել էր համերգային շրջագայությունը:

Միևնույն ժամանակ Ջեքսոնը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ Dammn Baby երգի համար:

Սև-սպիտակ տեսահոլովակի հիմքում պարերն են՝ առանց որևէ սյուժետային գծի:

Dammn Baby Երգը երրորդ պաշտոնական սինգլն է՝ երգչուհու Unbreakable 11-րդ ստուդիայական ձայնասկավառակին ընդառաջ:



© NEWS.am STYLE