Դիմահարդարման 10 սխալ, որոնցից պետք է խուսափել (տեսանյութ)

18:02   5 մայիսի, 2016

Կանայք եւ աղջիկները միշտ ցանկանում են լինել դիմահարդարված եւ խնամված, սակայն հաճախ մոռանում են, որ գեղեցիկ տեսքի գրավականը ոչ թե ճոխ դիմահարդարումն է, այլ այն դիմահարդարումը, որը կոկիկ է եւ սազում է դիմագծերին:

Հաճախ սխալ դիմահարդարումը տգեղացանում, մեծացնում եւ անհրապույր է դարձնում կանանց: Ինչպե՞ս խուսափել դիմահարդարման ամենատարածված սխալներից:

Ցուցադրում եւ բացատրում է դիմահարդար Սթեֆանի Լենջը:

Տոնային քսուքը պետք չէ տարածել մատների օգնությամբ: Այդ կերպ քսուքը անհամաչափ է տարածվում եւ անհարթ է նայվում մաշկի վրա: Քսուքը տարածելու համար գոյություն ունենք հատուկ սպունգեր: Հենց դրանցից էլ պետք է օգտնվել հարթ եւ համաչափ մաշկի երանգ ստանալու համար:

Անմիջապես տոնային քսուքի վրայից մի տարածեք սնգույրը: Նախ` դեմքը հարթեցրեք դիմափոշու միջոցով, այնուհետեւ անցեք սնգույրին: Դիմափոշին ոչ միայն հարթեցնում է ձեր մաշկը, այլեւ օգնում է, որ տոնային քսուքն ավելի երկար պահպանվի:

Սնգույրը մի տարածեք ամբողջությամբ այտերի վրա: Այն նուրբ հպումներով տարածեք այտոսկրերի շրջանում:

Շատերը քիթը փոքրացնելու նպատակով ստվերաներկը տարածում են քթի վերին հատվածից մինչեւ ներքեւի հատվածը: Դա սխալ է, քանի որ այդպես դուք ձեր քթի վրա ավելի մեծ ուշադրություն եք սեւեռում: Քիթը տեսանելիորեն փոքրացնելու համար հարկավոր է ստվերաներկը թեթեւ հպումով տարածել քթի ներքեւի հատվածում` փորձելով նեղացնել այն, այնուհետեւ թույլ հպումներով բարձրացնել մինչեւ քթի վերին հատվածը:

Աչքերի վերին հատվածն ամբողջությամբ մի ներկեք փայլուն ստվերաներկով: Դրանց խորություն հաղորդելու  համար նախ օգտագործեք մուգ երանգի ստվերաներկ, իսկ կոպերը թեթեւակիորեն ներկեք բաց երանգի ստվերաներկով:

Աչքերին ավելի երկար եւ գեղեցիկ կառուցվածք հաղորդելու համար սուրման պետք է քսել երկարությամբ, ոչ թե կլորացնելով: Այդպես ձեր աչքերը կարճ եւ կլոր են դառնում:

Աչքերի ներքեւի հատվածում մի տարածեք մուգ երանգի ստվերաներկ: Դա ձեր հայացքին հոգնած եւ տխուր արտահայտություն է հաղորդում: Փոխարենը` աչքերի վերին հատվածը ընդգծեք մուգ, իսկ ներքեւի հատվածը` բաց երանգի ստվերաներկերով:

Մատիտը եւս նախընտրելի է չտարածել աչքերի ներքեւի հատվածում: Դրանք խորհուրդ է տրվում ընդգծել ներսի հատվածից:

Պետք չէ հոնքերը արհեստականորեն հաստացնել մուգ ստվերաներկի երանգով: Այդպես ամբողջ ուշադրությունն ընկնում է ձեր հոնքերի վրա: Դրանք, պարզապես, համաչափ դարձրեք բաց ստվերաներկի թույլ միջամտությամբ:

Ինչ վերաբերում է շրթներկին` մի օգտագործեք այնպիսի երանգ, որը չի սազում ձեր մաշկին: Մի տարածեք շրթներկն անփութորեն: Այն պետք է կոկիկ եւ համաչափ ձեւով տարածել, որպեսզի շուրթերը դառնան գեղեցիկ եւ ատահայտիչ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE